| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանն ահազանգում է.
«Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ: Տաթևին հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ՝ նրա նկատմամբ ծայրահեղ ատելություն, թշնամանք, վիրավորանք և զրպարտություն տարածելով: Հարձակումը Տաթևի նկատմամբ լայնածավալ է, գործի է դրված իշխանության ֆեյքային համակարգից սկսած, իշխանական ակտիվիստներով շարունակվող մինչև Ազգային ժողովի իշխանական պատգանավորներ:
Երեկ ԱԺ հանձնաժողովում բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ պատգամավորը, խախտելով պատգամավորի վարքագծի կանոնները, ծայրաստիճան ատելության տարածմամբ ոտնահարեց Տաթևի անմեղության կանխավարկածը, զրպարտեց և վիրավորեց արդեն բացառիկ լկտիությամբ: Բացառիկությունն արտահայտվեց նրանում, որ անգամ պատգամավորին որևէ կերպ չկաշկանդեց ՄԻՊ-ի ներկայությունը:
Պատգամավորական լկտիությունն անմիջապես ընդունեցին ու շարունակեցին իշխանական ակտիվիստները: Ատելություն տարածելու հանձնարարությունը նրանք «պատշաճ» ստացան և սկսեցին նոր թափ հաղորդել արդեն 1 ամիս շարունակվող ծայրահեղ ատելության տարածմանը:
Բացահայտված ակտիվիստներից որոշները նույնիսկ համարձակվում են վիրավորական, զրպարտչական և արատավորող տեղեկություններ տարածել Տաթև Արցախի փաստաբաններին, ինձ և Irma Tshagharyanին:
Հատուկ ընդգծում եմ, որ այս վերջին գործողությունը հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:
Իմ կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցառումներն իշխանության կողմից այսպիսի վարքագիծն օրենքով սահմանված կարգով կանխելու, արդեն կատարված հակաօրինական արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ»: