|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Քաղաքացիներից մեկը տեսնելով, որ անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան, նրանց անվանեց «անասուն»: Ակցիայի մասնակից մայրերից մեկը հակադարձեց. «Անասունը դու ես»:
«Անասուն եք, բա ի՞նչ եք»,-ասաց քաղաքացին, որից հետո իրավիճակը լարվեց: Ոստիկանները միջամտեցին եւ հեռացրին տղամարդուն:
Միջադեպից հետո ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին պատմեց. «Անցնող մի վիժվածք ասում է՝ էս անասուններով հավաքվել եք, բանուգործ չունե՞ք»:
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2020 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Նրանք փակել են Բաղրամյան պողոտան եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: