կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-18 19:09
Հասարակություն

Երբ դիմացինդ լկտի է, եւ դու նրան լկտիությամբ ես պատասխանում, հավասարվում ես. Վլադիմիր Գասպարյանը` ՊՊԾ գնդին. Տեսանյութ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշնանային ստուգատես անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդում:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պարեկապահակետային գնդի շարասյուների հանդիսավոր քայլերթից հետո ստորաբաժանումները ներկայացրին վարժությունների համալիր՝ ցուցադրելով իրավապահների գործողությունները զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման ժամանակ, զանգվածային անկարգությունների կանխման դեպքում, զինված հանցախմբին վնասազերծելու ընթացքում:

Ցուցադրվեց նաև հատուկ տեխնիկան, ներկայացվեցին ձեռնամարտի հնարքներ և ուժային վարժություններ:

Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունն ու գործառնական կարողությունները: