|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աբսուրդի հասնող իրավիճակ ունենք, որ արդեն չենք հասցնում բոլոր դատական նիստերին մասնակցել: Ամեն օր ավելանում են մարդկանց թիվը, որոնց վրա շինծու գործեր են կարված: Էն իրավիճակն է ստեղծվել սրանց իշխանության կողմից, որ ամեն ինչ անում են ազատ արտահայտվելու իրավունքից զրկել մարդկանց: Կարեւոր է, որ միջազգային կառույցները աչք չփակեն նման իրավիճակի վրա: Նիկոլ Փաշինյանը, 30 տարի լրագրությամբ զբաղվելով, բոլորին զրպարտելով գեթ մեկ ամիս չի նստել: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նոյեմբերի 7-ին՝ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստից հետո։