կարևոր
3493 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-20 13:45
Քաղաքական

Իրավիճակը շտկելու պահանջն այլևս կենսական անհրաժեշտություն է․ Գեղամ Մանուկյան

Իրավիճակը շտկելու պահանջն այլևս կենսական անհրաժեշտություն է․ Գեղամ Մանուկյան

Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։

Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը, որոնց փորձում են փրկել ու սլաքներն այլոց վրա ուղղել նաեւ արցախցիների անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողները։

Իրավիճակը շտկելու պահանջն այլեւս կենսական անհրաժեշտություն է։ Ու պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով։

Հապաղելը մահացու վտանգ է պարունակում։

 

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր