Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածաշրջանային հարցերի շուրջ թուրք-իրանական համագործակցությունը կենսական նշանակություն ունի: Այս մասին Անկարա կատարելիք այցի նախօրեին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իրանի պետական հեռուստատեսության եթերում:
«Մեր հարաբերությունները պահանջում են մշտական խորհրդատվություն, քանի որ մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը կարևոր են»,- ասել է Զարիֆը:
Նա ընդգծել է, որ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին: Իրանցի նախարարի խոսքով՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ տարանցիկ ուղիների ստեղծումը և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը:
«Կովկասում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ համագործակցության միջոցով նախադրյալներ ստեղծվեն դրա համար»,- շեշտել է նա:
Դիվանագետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցով վեցակողմ համագործակցության պլատֆորմի ձևավորմանը. «Այս մեխանիզմն ավելի վաղ հիշատակվել էր Էրդողանի և տարածաշրջանի այլ երկրների կողմից։ Ես մի քանի բանակցություններ եմ անցկացրել այս թեմայի շուրջ: Ես դրանց արդյունքները կներկայացնեմ Թուրքիայի իշխանություններին, քանի որ սա կարևոր խնդիր է, մասնավորապես՝ տարանցիկ ուղիների հետ կապված համագործակցության մակարդակում»,- ասել Իրանի արտգործնախարարը: