կարևոր
5725 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-21 16:15
Հասարակություն

Կենսական անհրաժեշտություն է Փաշինյանին ուղարկել կա՛մ իր սեփական տուն, կա՛մ Ալիևենց տուն․ Արթուր Խաչատրյան

 

«Ոչ թե առգրավել են, այլ առևանգել են Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան, որովհետև, որքան գիտեմ, դատարանի որևէ որոշում, վճիռ չի եղել»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
 

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Ներկայացուցչությունից հայտնել են, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։

 Փաստաբան Ռոման Երիցյանն էլ ոստիկանության գործողությունները ներկայացուցչության տարածքում ապօրինի է որակել և ընդգծել, որ կվիճարկեն դատարանում։

«Սա, բացառապես, քաղաքական ուղերձ էր՝ ուղղված Ադրբեջանին, որ՝ տեսե՛ք, մենք ձեր հրամանները հլու-հնազանդ կատարում ենք։ Ուղերձ էր նաև արցախցիներին, որ արցախցիները  որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու հանրային գործընթացներին, որը , վստահ եմ, ձախողվել է»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով․ «Կենսական անհրաժեշտություն է Փաշինյանին ուղարկել կա՛մ իր սեփական տուն, կա՛մ Ալիևենց տուն, որտեղ  իրեն կընդունեն»։