Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ցանկացած հարձակում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ փաստելով, որ անթույլատրելի են միակողմանի զիջումները, որոնք միայն բացում են թշնամու ախորժակը։
«Իշխանությունների պաշտելի Շառլ Միշելն օրերս հայտարարեց՝ խաղաղության համար պետք է պատերազմի պատրաստվենք։ Հայաստանի իշխանությունը փոխանակ սեփական անվտանգությունն ապահովի, այս ընթացքում արտաքին քաղաքական ճակատում շատ ավելի վատացրել է հարաբերությունները դաշնակից երկրի հետ, ձևական շփումներ է ունենում մեր հարավային հարևանի հետ և միայն զիջումներով փորձում է լավը երևալ»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով, բառախաղերի միջոցով Փաշինյանը փորձում է կյանքի կոչել բանակցությունների ընթացքում Ադրբեջանի ներկայացրած պահնաջները։
«Չի կարող սահմանի մի որոշ հատվածում սահմանազատում ու սահմանագծում իրականացվել, երբ ամբողջ սահմանի մեծ մասում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել հայկական տարածքները»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։