Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Արժեր, որ ուրիշները օրինակ վերցնեն մեր այդ հանրահավաքից այն իմաստով, որ այն, ինչ ասվել է, ասվել է զուսպ, առանց որևէ մեկին անձնական վիրավորանք հասցնելու։ Երկիրն առանց ընդդիմության՝ նշանակում է, որ ինչ-որ բան խաթարված է։ Կենսական անհրաժեշտություն է, որ այսօր կարողանանք խոսել նաև այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն։ Իսկ այդ խնդիրները կան, գոյություն ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը։
Նա նշեց, որ չի հավատում, թե վեթինգի ինստիտուտի ներդրումն արդյունք պետք է տա․ «Այսինքն՝ ի՞նչ է, քննությո՞ւն պետք է վերցնեն։ Ես կարծում եմ՝ այստեղ վախեցնելու խնդիր կա, որովհետև մարդիկ փոխանակ հետքայլ անելու, պատրաստվում են շատ ավելի ծավալուն ձևով խառնել իրար։ Հավանաբար անհրաժեշտ են այսպես ասած ենթարկվող դատավորներ»,- հավելեց Արտյուշա Շահբազյանը։