Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գործարարությամբ զբաղվելու` 2018թ. զեկույցի արդյունքների մասին։ Այդ զեկույցը, ըստ վարչապետի, ցույց է տալիս, որ Հայաստանը 9 կետով նահանջել է, թեև դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում Հայաստանը արձանագրել է 0,59 տոկոս աճ։
«Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ այլ կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության ռեպորտում 79-րդից 73-րդ տեղ հասնելը, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ տեղից հասել ենք 33-րդ հորիզոնականը, բայց դա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշների գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը»,- ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներ ուղղված են եղել հենց այն ոլորտներին, որտեղ արձանագրվել է անկում, այն է՝ դատական և իրավական ապահովման ոլորտը, թույլտվությունների տրամադրման վարչարարության ոլորտը և այլն։
Վարչապետը հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` կառավարության աշխատակազմին ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքը բարեփոխելու և համակարգելու, ինչպես նաև դրանց իրականացման կարգի մշտադիտարկման վերաբերյալ ներկայացնել հստակ առաջարկություններ։ Նա հանձնարարեց խնդրի լուծման կապակցությամբ ստեղծել միջգերատեսչական խումբ և այն համակարգող որևէ պատասխանատու նախարարի տեղակալ նշանակել։