Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Քիչ առաջ լսեցի Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը՝ կապված Ադրբեջանի կողմից հնչեցված վերջնագրերի հետ։
Ցավալիորեն, ստիպված ենք ընդունել ի գիտություն, որ ճանապարհի բացվելը հետաձգվում է անորոշ ժամանակով, ավելին՝ Ադրբեջանը փորձելու է նոր սադրանքներ անել նաև այլընտրանքային ճանապարհներին՝ թույլ չտալու հումանիտար ապրանքների ներկրումը Արցախ։
Պետք է պատրաստ լինենք էլեկտրաէներգիայի ու գազի ավելի երկարատև անջատումներին, հնարավոր է՝ նաև ինտերնետի մալուխները էլի փորձեն կտրել։
Լայնածավալ հարձակում Արցախի վրա այս փուլում հավանական չէ, բայց թշնամին կփորձի լարվածություն ստեղծել առաջնագծում։
Կենսական անհրաժեշտություն է գիտակցել բոլոր վտանգները և առանց խուճապի պահել Արցախը։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Արցախցիները շարունակեն ամուր մնալ սկզբունքներում։ Մնացածը հաղթահարելի է»։