Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Փաշինյանը ուղիղ ծառայում է ադրբեջանա-թուրքական շահերին թե՛ քայլերով, թե՛ խոսույթով, մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը արդեն որերորդ անգամ ուղիղ հղում է կատարում միջազգային արենայում իր հենարան դարձած Նիկոլ Փաշինյանին։
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարար Աննաելա Բերբոքի հետ հեռախոսազրույցում ասել է, իբր Ադրբեջանը չի թիրախավորել հայ բնակչությանը, ինչը հաստատվել է տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Սեփական երկիրն ու ազգը սիրող ցանկացած արժանապատիվ ղեկավար գոնե կփորձեր հայտարարությունների մակարդակով շտկել իրավիճակը, հասկանալով, որ գուցե անփույթ խոսույթի պատճառով թիրախավորել ու վտանգի տակ է դրել սեփական ժողովրդին, սակայն, եթե իրավիճակը չի շտկվել Փաշինյանի կողմից, ենթադրելի է, որ քայլերը նպատակաուղղված են եղել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին Բայրամովը ուղիղ հղում կատարելով Փաշինյանին՝ հիմնազուրկ է համարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։ Բայրամովը միջազգային հանրության առաջ հայտարարեց՝ ընդամենը մի քանի ժամ առաջ ՀՀ վարչապետը հերքեց այս բոլոր մեղադրանքները՝ հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք, և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են ։
Ինչո՞ւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը չպետք է օգտվեր Փաշինյանի այս դավաճանական քայլից, երբ նա, ենթադրելի է, հատուկ և մտածված ՄԱԿ ԱԽ նիստից առաջ հայտարարում է, որ Արցախում քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա։
Պատմաբանները վստահաբար կփաստեն՝ համաշխարհային պատմությունը քիչ է տեսել նման դեպքեր, երբ պետության ղեկավարը այսքան խորը համակրանք ունենա թշնամի պետության հանդեպ, այն պետության, որի գլխավոր նպատակը մեզ ոչնչացնելն ու քարտեզի վրայից մեր հետքը ջնջելն է։
Մնում է կարծել, որ պետք չէ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից սպասել, որ միջազգային հարթակներում կպաշտպանեն հայրենիքի ու հայ ժողովրդի շահերը։
Անի Նահապետյան