|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9–ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկմանը: Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը», - ասել է Զախարովան:
Դիվանագետը նաև նշել է, որ երկու արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: