Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պատասխանել է ՌԴ ԱԳՆ Մարիա Զախարովային՝ շեշտելով, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում, ինչպես նաև 30 տարիների ընթացքում, Ադրբեջանը լսել է տասնյակ, հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարբեր կոչեր։ «Ի՞նչպես եք մեկնաբանում Բայրամովի պատասխանը ՌԴ ԱԳՆ խոսնակին․ինչո՞ւ է հիմա պատասխանում Բայրամովը, երբ նման կոչեր հնչել էին նախապես էլ»։ Նոյյան Տապանի հարցին պատասխանում է «Ազդակ» թերթի խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Դուք ճիշտ նշեցիք որ նախապես ևս նմանատիպ կոչեր էին հնչել Մոսկվայից, բայց նման արձագանք չէր եղել Բաքվից։ Բայրամովն ասում է, որ իրենք իրենց քաղաքականությունը վարում են ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ Ադրբեջանի ազգային շահերից ելնելով։ Սա մոտավորապես համազոր է ասելուն՝ որ ՌԴ-ն իրավունք չունի միջամտելու Ադրբեջանի վարած քաղաքականությանը։
Ուշագրավ է, որ համարյա համաժամանակյա հայտարարություն է անում Մոսկվան ուղղված Անկարային եւ ընդգծում՝ թե Թուրքիայից Ուկրաինա «Ազով» ազգային գնդի հրամանատարների վերադարձը պայմանավորվածությունների պայմանների բացարձակ խախտում է։
Կարծում եմ այս երկու հայտարարությունները փոխկապակցված տրամաբանություն ունեն։ Ինչ որ բան է փոխվում Անկարա- Մոսկվա հարաբերություններում եւ դա ունի փաստացի նախադրյալներ, հատկապես Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության մասով եւ Շվեդյայի այդ ուղղությամբ ընթացող բանակցություններով։ ԱՄՆ-ը կստիպի Թուրքիային Շվեդյայի ուղղությամբ վերացնելու իր վետոն, ինչը այս առումով երկրորդ լուրջ հարվածը կլինի Մոսկվային։
Շուտով կկայանա ՆԱՏՕ-ի համագումարը ․ այնտեղ անպայման կվերաձևակերպվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից ակնկալությունները ՆԱՏՕ-ի ընդհանուր քաղաքականության լիարժեք ներգրավման առումով։
Բայրամովի պատասխանը Զախարովային, ներառնում է քաղաքական այս հանգամանքները։