|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից հետո մեկնել է Բաքու։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նա մտքեր է փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ՝ հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվել է, որ հանդիպման ընթացքում Բայրամովը խոսել է խաղաղ համաձայնագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշման, պարտավորությունների համաձայն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների սահմանազատման մասին։
«Կլաարն ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, որ ապագայում ջանք չի խնայի այս ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության շփումները շարունակելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։