|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների համապատասխան։
Ընդգծվել է նաև հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առանցքային կետերի շուրջ համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։