կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-17 14:47
Քաղաքական

Քրեածին տարրերը՝ Փաշինյանի վերջին հենարա՞ն

Քրեածին տարրերը՝ Փաշինյանի վերջին հենարա՞ն

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի կառավարական առանձնատանն այս օրերին հավաքագրվում են քրեածին տարրեր, հանցավոր խմբավորումներ, որոնց հետ իրականացվում են ինչ-ինչ քննարկումներ, տրվում հանձնարարականներ: Մեր աղբյուրը նշեց, որ այս բոլոր գործողությունները համակարգում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Թոշակի Զարեհի որդի Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը:

Թե ի՞նչ նպատակով է այս ամենն արվում, պարզ է բոլորին: Փաշինյանն այս կերպ փորձում է փրկել խորտակվող իշխանական նավը: 2,5 տարիների ընթացքում քայլ առ քայլ ամեն ինչ կործանելը, Արցախյան վերջին գոյապայքարում կազմակերպված սցենարներով պարտությունները, հասարակությանը մեկուկես ամիս քնեցնելն ու խաբելը, իսկ վերջնարդյունքում՝ թշնամուն դավաճանաբար հողեր հանձնելը այլ ելք չեն թողել Նիկոլ Փաշինյանին, քան ուղղակի լքելը վարչապետի աթոռը: Բայց, քանի որ Փաշինյանն ու իր տիկինը մեծագույն հրճվանք են ապրում՝ յուրաքանչյուր օր այդ աթոռներին կառչելով, նրանք ամեն ինչ պետք է անեն, ներառյալ՝ քաղաքացիական արյունալի բախումներ հրահրելը, որպեսզի գեթ մի քանի օր երկար մնան այդ բաղձալի առանձնատանը:

Բնականաբար, այդ քրեածիններով չի զբաղվելու հասարակությունը կամ ընդդիմությունը։ Եվ կոչ ենք անում ոստիկանությանը, ԱԱԾ-ին ու դատախազությանը՝ զբաղվել այս խնդրով: Հարկ է արագորեն կանխել քաղաքացիական բախումները։ Սա էլ հո Արցախի բանակցությունները չեն, որ հետո ասեն՝ տեղյակ չէինք։ Այդ քրեածին տարրերի ցանկացած հանցագործության պատասխանատուները լինելու են նաեւ ուժայինների այն ղեկավարները, որոնք այսօր կհանդուրժեն Նիկոլ Փաշինյանի կողմից սադրանքների ու բախումների կազմակերպումը։