|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է ՔՊ հանրահավաքի վայր աշխատակիցների կազմակերպված տեղափոխման մասին։
«Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը մեծ ավտոբուսով տեղափոխվում է հանրահավաքի վայր։ Երկու մեծ ավտոբուս է կայանված նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի դիմաց։ Բացի այդ, Ականատեսը ահազանգեր է ստացել, որ պետական կառույցների աշխատակիցներին հրահանգներ և հորդորներ են տրվել մասկակցել ժամը 18։00-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Ճշտված տեղեկություններով, այդ կառույցներից են՝ ՀՀ արդարադատության նախարարություն, ԴԱՀԿ, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ:
Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջանների աշխատակիցները աշխատանքային ժամերին դուրս են եկել աշխատանքից՝ մասնակցելու երթին/հանրահավաքին»,- ասված է հաղորդագրության մեջ։