կարևոր
3829 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 13:19
Քաղաքական

Վարորդներն ահազանգում են, որ մաքսակետի աշխատակիցների սակավության պատճառով ստիպված են օրերով հերթերի մեջ մնալ․ Գառնիկ Դանիելյան

Վարորդներն ահազանգում են, որ մաքսակետի աշխատակիցների սակավության պատճառով ստիպված են օրերով հերթերի մեջ մնալ․ Գառնիկ Դանիելյան

Սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ․

Այս օրերին ստանում եմ տեղեկություններ բեռնատարների վարորդներից, որ Բագրատաշենի անցակետում կրկին խցանումներ են։

Վարորդներն ահազանգում են, որ մաքսակետի աշխատակիցների սակավության պատճառով ստիպված են օրերով հերթերի մեջ մնալ։

Մշտապես անդրադառնալով և իմ դիտակետի տակ պահելով այս խնդիրը՝ բազմիցս նշել եմ, թե ինչ վնասներ կարող է կրել գյուղմթերքը, ինչ ֆինանսական կորուստներ կարող են ունենալ ձեռներեցները։

Իմ հրապարակումներում և ելույթներում մշտապես անդրադարձել եմ Վերին Լարսում բեռնատարների կուտակումներին։

Ներկայումս նույն խնդիրն է Բագրատաշենի անցակետում։

Ստացվում է, որ համապատասխան ոլորտի ոչ կոմպետենտ ներկայացուցիչների պատճառով կրկին տուժելու են գյուղացիները, գործարարները, բեռնատարների վարորդները։

Վերջիններիս հետ կապը պահպանելով՝ բոլոր հնարավոր տարբերակներով բարձրաձայնելու եմ այս խնդրի մասին։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ