|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ Նախիջևանի սահմանին ադրբեջանական զինուժի կուտակման և դիրքերի փոփոխության վերաբերյալ տեղեկություններին: Նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը ադրբեջանական դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի:
«Իրավիճակը ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք դիրքերի ցանկացած տեղափոխում: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա, ոչ մի խնդիր այս պահին ՊՆ-ն չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավման խնդիր առհասարակ չկա»,- ասաց նախարարը` հավելելով, որ Արցախում սահմանին ևս մտահոգիչ իրավիճակ չկա:
Ինչ վերաբերում է իր այցին Նախիջևանի սահման, ապա դա պայմանավորված է եղել նրանով, որ ԱԳ նախարարն էր ցանկացել ծանոթանալ իրավիճակին: