|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իսրայելի ՊՆ-ն հայտնել է, որ հազարավոր պաղեստինցիներ այժմ Գազայի հատվածի հյուսիսից հարավ են տեղափոխվում բաց հումանիտար միջանցքով: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հենց հիմա հազարավոր մարդիկ անցնում են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից բացված հումանիտար միջանցքով՝ խաղաղ բնակիչներին Գազայի հյուսիսից հարավ տեղափոխելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակն ամեն օր կոչ է անում բնակիչներին հյուսիսից տեղափոխվել Եգիպտոսի հետ սահմանի հարավային շրջաններ՝ ռմբակոծություններից խուսափելու համար: Վերջին մի քանի օրվա ընթացքում Սալահ ադ-Դին ճանապարհի երկայնքով գործում է տարհանման միջանցք։