Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ներկայիս իշխանության կողմից շարունակվում է «պիտանի որոշումների» շարքը։ Վերջերս քննարկման է դրվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպտիմալացման հարցը, ինչը դարձել է պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ինչպես նաև շատ ու շատ մտավորականների դժգոհության և անհանգստության առիթ։
Մշակույթի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ Yerkir.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել պատուհասած խնդրի վերաբերյալ։
ՀՀ երաժիշտների միության նախագահ Լուսինե Մարտիրոսյանը կառավարության որոշումն անընդունելի է համարում: Ըստ նրա՝ Կոնսերվատորիան Երևանի կենտրոնում կառուցվել է ոչ թե ձևականորեն, այլ այն, իբրև մշակութային օջախ, նպատակ է հետապնդել ցույց տալ ազգային մշակույթի էությունը։ Նախագահի խոսքով՝ կոնսերվատորիան քաղաքի սրտում աշխարհին է ներկայանում որպես փառահեղ պատմական տարածք։
«Ուշիմություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ այլ տարածք տեղափոխելով, փաստորեն, մեր արվեստը օտարում ենք մեր ազգային նկարագրից։ Վերջապես պետք է հասկանանք, որ ակադեմիական քաղաքը չի կարող Կոնսերավատորիային փոխարինող մշակութային տարածք հանդիսանալ: Ինչպե՞ս եք պատկերացնում Գանձասարի կամ Դադիվանքի խաչքարը բերենք տեղադրենք նորակառույց եկեղեցու մոտ․ միթե՞ ընդունելի է»,- նշում է միության նախագահը։
Հարցին՝ ի՞նչ պետք է անի այսօր մտավորականությունը, Լուսինե Մարտիրոսյանը նշում է, մտավորականությունը պետք է հանդես գա անթույլատրելիության տրամաբանությունից։
«Սա մի սոսկալի իրադարձություն է։ Երևանի կենտրոնը, որը համեմված է նաև կոնսերվատորիայով, տեղափոխվելու դեպքում կկորցնի իր մշակութային համեմունքը։ Հավատացեք՝ այն կնմանվի առանց մշակութային անցյալ ունեցող քաղաքի»,- այսպես է եզրափակում իր խոսքը ՀՀ երաժիշտների միության նախագահ Լուսինե Մարտիրոսյանը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ազգային նվագարանների բաժնի ղեկավար, Ռ․Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս Հելբերտ Ասատրյանը նշում է, որ գործընթացը սկսվել է առնվազն երկու տարի առաջ, և պայքարել պետք էր այն ժամանակ, քանի դեռ «Ակադեմիական քաղաքի» մասին միայն խոսակցություններ էին սկսվել։
«ՀՀ կառավարությունը դեռ հավուր պատշաճի հանրությանը չի ներկայացրել «Ակադեմիական քաղաքի» մասին ամբողջական տեղեկատվություն առ այն, թե նախ և առաջ ինչ է առաջարկվում ՀՀ բուհերին։ Այն, որ բուհերը ունեն բարեփոխումների կարիք սկսած դասախոսների աշխատավարձից մինչև դիպլոմավորված շրջանավարտի իրական որակական մակարդակի առումով, սա միանշանակ է, բայց բարեփոխումները չպետք է լինեն չբացատրված և պարտադրված, այլ հակառակը»,- շեշտում է Կոնսերվատորիայի դասախոսը։
Վերջինիս խոսքով՝ Կոնսերվատորիայում և ԿԳՄՍ նախարարությունում կան բանիմաց, ոլորտին տիրապետող ղեկավարներ, և հարցի լուծման սկիզբը կարելի է համարել Կոնսերվատորիա-ԿԳՄՍ նարարարություն ակտիվ քննարկումները։
Դասախոսի խոսքով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մեր ազգային մշակույթի պահպանման և երաժշտական մասնագիտական կրթության գլխավոր երաշխավորն է, Կոմիտաս վարդապետի անգնահատելի աշխատանքի շարունակությունը ապահովողը։
ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը նկարագրում է, թե ներկայումս ինչ իրավիճակում է գտնվում հայ մշակութային կյանքը։ Տիկին Մայիլյանի խոսքով՝ այն ﬕշտ շարժվում է իր հունով, մշակույթի գործիչները ունեն տարբեր տեսակի խնդիրներ, որոնց լուծման համար, ցավոք, ոչ ﬕ լուրջ ծրագրեր չեն իրականացվում։ Բայց սա այլ ծավալուն թեմա է։ Իսկ արվեստագետները, ինչպես ﬕշտ, զբաղված են իրենց նվիրական գործով։ Վերջինիս հետ քննարկաման թեմա դարձավ նաև Կոնսերվատորիայի փակման պարագայում բուհի դասախոսության և ուսանողներին սպասվելիք վնասներին առնչվող հարցերը։
«Աշխատանքից կզրկվի դասախոսական կազﬕ կեսը։ Վարձի ավելի բարձրացման դեպքում կկրճատվի ուսանողների քանակը, բացի այդ, տարբեր անհարմարությունների պատճառով շատերը ցանկություն չեն ունենա գնալու հեռու վայրում գտնվող այդ հաստատությունը, քանի որ գործող երաժիշտներ են և պետք է ֆիլհարմոնիկ նվագախմբում, կամ օպերային թատրոնում փորձից հետո շտապեն դասավանդման, իսկ ճանապարհը նվազագույնը կտևի ﬔկ ժամ։ Ոչ ﬕ երկրում Կոնսերվատորիան հեռու չի գտնվում հաﬔրգասրահներից»,- նշում է Աննա Մայիլյանը։
Զրուցակցի խոսքով՝ ոչ ﬕ երկիր չի տեղափոխում իր երաժշտանոցը, եթե այն ունի պատմական մշակութային նշանակություն, իսկ եթե կա այլընտրանքային գաղափար նման ակադեﬕա ստեղծելու, ապա շատ լավ է, թող սարքեն: Երբ այն պատրաստ կլինի և արդեն համբավ ձեռք կբերի, այդ ժամանակ մասնագետներն ու ուսանողները կորոշեն՝ որտեղ է ավելի լավ իրենց համար։ Սակայն, եթե Կոնսերվատորիան որպես այդպիսին չպետք է լինի, ապա դա ոչ թե հարցի լուծում է, այլ մշակութային սպանդ։
Հարցին՝ «Ակադեﬕական քաղաքը» կարո՞ղ է լիարժեք փոխանցել Կոնսերվատորիայի տված գիտելիքները, վաստակավոր արտիստը նշում է. «Բնական է՝ ոչ, քանի որ այնտեղ Կոնսերվատորիա արդեն չի լինելու, այլ լինելու է արվեստների ճյուղ, որտեղ կլինի երաժշտության ֆակուլտետ։ Այդ ֆակուլտետը բացարձակապես չի կարողանա կատարել այն նույն գործառույթը, ինչ կատարում է Կոնսերվատորիան, որպես առանձին ﬕավոր»։
Աննա Մայիլյանը շեշտում է՝ երաժշտական բուհի փակման դեպքում կկորցնենք արդեն իսկ ժամանակին ստեղծված մշակութային ﬕակապակցված կառույցը՝ Օպերա -Ֆիլհարմոնիկ սրահ - Կոնսերվատորիա - Կաﬔրային երաժշտության տուն և այլն։ Երևան քաղաքը կզրկվի մշակութային անցուդարձից։
ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը թեմայի մասին երկար-բարակ խոսել չցանկացավ, ասաց՝ Կոնսերվատորիան պետք է մնա իր փառավոր և պատվավոր տեղում, և, որ դեմ է ցանկացած այլ մոտեցման։
Պատմաբան Արգամ Այվազյանը բուհի փակվելը ոչ այլ ինչ է համարում, քան անհեթեթություն. «Պետք է ի վերջո գիտակցել, որ Երևանի կոնսերվատորիան իր գործունեությամբ բավականին հռչակ ունի և Հայաստանի մշակութային կերպարից անբաժանելի է։ Չեմ կարծում, որ մերօրյա իշխանությունները այդպիսի տմարդի քայլի կդիմեն, եթե ունակ են դրան, այլապես կարելի է այն դիտարկել մշակույթի նկատմամբ ոչ թե պետական, այլ դավաճանական քայլ»։
Սյուզի Դավթյան