Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դեկտեմբերի 7-ից 9-ը Աղվերանում ՀՀ բոլոր մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչների համարի համար կազմակերպել է 2-րդ դասընթաց-քննարկումը։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, դասընթացը անցկացնում է ԵՄ փորձագիտական խումբը՝ տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ: Տարածքային զարգացման նմանատիպ ջանքեր են ներդրվել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում։
ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 26-28-ը Արագածոտնի մարզի Արագած համայնքում տեղի է ունեցել դասընթացի 1-ին փուլը, որի նպատակն էր մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ռազմավարությունների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները։
2-րդ փուլում ՏԶՌ-ների մշակման համար ներկայացվելու են անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, ՍՎՈՏ վերլուծությունը, ինչպես նաեւ տրամադրվելու են պրակտիկ գիտելիքներ եւ հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ: Դասընթացի ավարտին ներկայացվելու են ՀՀ բոլոր մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները։
Դասընթաց-քննարկումները շարունակական բնույթ են կրելու։ Դասընթացին հաջորդելու են ԵՄ փորձագետ Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորած փործագիտական խմբի այցերը Հայաստանի բոլոր մարզեր՝ դասընթացի մասնակիցներին տեղերում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն