կարևոր
3238 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-13 11:12
Քաղաքական

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի»,- ընդգծել է նա։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի մասին Երևանի կտրուկ արտահայտություններին «պայմանավորված է հասկացությունների փոփոխությամբ»:

«Մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում տոնայնությանը և անձնական վիրավորանքներին, կոպտությանը, այլ այն փաստի վրա, որ դրանք հիմնված էին անճշտության կամ փաստերը փոխարինելու փորձի վրա: Դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ «եթե արձագանքեն իրենց ուղղված ամենօրյա կոպիտ կոչերին, ապա կարելի է այլևս չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել»։

«Երկրորդ, դա մեր ոճը չէ արձագանքել այդ կոպտությանը։ Պարզապես մեր մեթոդը չէ: Մենք վեր ենք այդ ամենօրյա վիճաբանություններից, բացառության այն դեպքերում, երբ խոսքը սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինման մասին է», - պարզաբանել է նա։

Նաև Զախարովան նախազգուշացրել է «մեղավորներին գտնելու գայթակղության» վտանգի մասին, երբ «ինչ-որ բան չի ստացվում կամ սխալ է ընթանում»: «Դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար»,- ասել է նա։