|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է միմյանց սատար լինեն, նրանք ընդհանուր հայացքներ ունեն, ամուր կապեր. The Business Year ամսագրի Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարի համար մեկնաբանությունում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն` կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա ընդամենը խոսքեր չեն, դա իրողություն է»,- ընդգծել է նա:
Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին, նա առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, քանի որ «բոլորվին նոր ռազմավարական կապ է հաստատվում ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, այլեւ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի եւ Եվրոպայի»:
Եղբայր ադրբեջանցիների, հայր եւ որդի Ալիեւիների հասցեին գովերգներ շռայլելով` Սահակաշվիլին հավելել է. «Մեր երկրների միջեւ խնդիրներ չկան»: