|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ դժվար է գնահատել Ռուսաստանի ներդրումը հարաբերությունների կարգավորման գործընթացում, և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ աջակցությամբ։
Դիվանագետը հիշեցրել է, որ Մոսկվայի անմիջական մասնակցությամբ 2020-2022 թվականներին հնարավոր է եղել հասնել եռակողմ համաձայնությունների` ամենաբարձր մակարդակով։ Դրանք բառացիորեն դադարեցրել են արյունահեղությունը և սահմանել խաղաղության գործընթացի հիմնական ուղղությունները։