|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սերժ Թանկյանն Ինստրագրամի իր էջում տեղադրել է Ադրբեջանի նախագահի լուսանկարը՝ կից գրառմամբ.
«Սա Իլհամ Ալիևն է՝ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ նախագահը: Իշխանությունը վերցնելով հորից՝ Հեյդարից, կնոջը երկրի փոխնախագահ է դարձրել: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից: Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցի ժողովուրդը չունի նորմալ ղեկավարներ և ասելիք: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը, ինչպիսին եղավ Հայաստանում 2018-ին, որպեսզի այնտեղ լինի ողջամիտ ղեկավարություն և հուսամ՝ խաղաղություն»։