կարևոր
3373 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 15:32
Քաղաքական

Երեւանի հայտարարությունները, թե Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են․ Զախարովա

Երեւանի հայտարարությունները, թե Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են․ Զախարովա

Երեւանից հնչող հայտարարությունները, թե Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս եւ հայ ժողովուրդներին կապում են ամուր բարեկամական կապերը։ Մենք տրամադրված ենք հետագայում նույնպես ամրապնդելու ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում։ Այս ֆոնին Երեւանի հայտարարությունները, թե «ռուսական ներկայությունն անվտանգության համար որոշակի սպառնալիքներ է ստեղծում՝ անհեթեթություն է։ Տասնամյակներով մեր զինվորականները, սահմանապահները իրենց ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում են նրա սահմանները։ Սա օբյեկտիվ իրականություն է, որն անհնար է հերքել։ Միեւնույն ժամանակ, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ ռուսական ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ արկածախնդիրները, որոնք նախընտրում են մեր զինվորականներին մատնացույց անել դուռը, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետեւանքների համար»։