Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը Հայաստանի կողմից չի տեսնում պաշտոնական ազդանշաններ այն մասին, որ Երևանը ցանկանում է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։
«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այս թեմայի շուրջ, այդ թվում, այսպես ասենք, Հայաստանում գտնվող արևմտամետ վերլուծաբանների կողմից, որոնք բազմիցս քննարկել են դա։ Սակայն այդ հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական ազդանշան չենք ստացել», - ասել է Պեսկովը։
Հստակեցնող հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանը, եթե այս երկրի տարածքը հարձակման ենթարկվի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է. «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, ապա գիտեք՝ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի սա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։