Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները տեղեկություններ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ռուսական զորքերի կուտակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ Նիկոլաևի մարզում գտնվող «Շիրոկի Լան» զորավարժարան կատարած աշխատանքային այցի ժամանակ․ հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հղումով։
«Ես երկու կարևոր հանդիպում ունեցա՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Բեն Ուոլասի և Լլոյդ Օսթինի հետ։ Մենք լուրջ խոսակցություններ ենք ունեցել, որոնց ընթացքում հստակ համեմատել ենք մեր հետախուզության և նրանց ստացած փաստերը։ Մենք տեղեկատվության փոխանակում ենք կատարել հետախուզական գերատեսչությունների միջև. եզրակացությունները նույնն են։ Ռիսկի ռեժիմը մեզ համար պարզ է»,- նշել է Ռեզնիկովը։
Նախարարն ասել է, որ լուրջ խորհրդակցություններ են սկսել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ։ «Արձագանքը շատ կոշտ է լինելու. Կրեմլի ղեկավարն արդեն զգուշացվել է այդ մասին ԱՄՆ լուրջ պաշտոնյայի՝ Ռուսաստանի Դաշնություն այցի ժամանակ»,- ընդգծել է նա։
Ռեզնիկովի խոսքով՝ սա սոսկ հերթական մտահոգիչ հայտարարությունը չէ։
«Արձագանքները շատ ավելի կոշտ կլինեն՝ սկսած տնտեսական և քաղաքական պատժամիջոցներից, ինչպես նաև տեխնիկայով և սպառազինությամբ Ուկրաինային օգնության ավելացումից»,- ընդգծել է նա։