Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր։ Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե այսինքն ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե արադարցվեին, ապա փաստաթղթերը կստորագրվեին։
ՀԱՊԿ անդամ մնալ-չմնալու հարցն օրակարգում ունենալու վերաբերյալ հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Մենք երբևիցե նման հայտարարություն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։