|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանի իշխանությունները այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չեն քննարկում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե, ի վերջո, կազմակերպությունը հստակ դիրքորոշում չարտահայտի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետությունը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, և արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Հետագայում, եթե պարզ դառնա, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մենք, հնարավոր է, փաստի առաջ կանգնենք: Բայց Հայաստանի իշխանությունը այսօր նման հարց չի քննարկվում: Սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքի»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե որքա՞ն են սպասելու ՀՀ իշխանությունները, Սիմոնյանը պատասխանեց, որ իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակը շատ քիչ է մնացել: