Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը Պեսկովին հարցրել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման առումով, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։
«ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու պահանջարկը։ Շարունակում է աշխատել։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը։
Նրա խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին։