Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրուցյում անդրադարձավ վրացական համարներով մեքենաների ներմուծման հետ կապված խնդիրներին:
«Մենք չենք շտապում այդ նախաձեռնությունում և շատ հանգամանալից մեր քաղաքացիներին կլսենք, իրենց դիտարկումները հաշվի կառնենք, նոր առաջ կշարժվենք: Ես և դուք, եթե ուզենանք մեքենա վարենք, պետք է հասկանանք, թե ինչ մեքենա ենք ուզում ձեռք բերել և հստակ կանոն կա։ Պետք է բերենք, մաքսազերծենք, որպեսզի վարենք: Ինչու մենք պետք է գնանք, մաքսաերծենք, վճարենք բոլոր տուրքերն ու հարկերը, իսկ այդ մեխանիզմով մարդիկ չվճարեն դրա համար: Այսինքն՝ ես և դուք անհավասար պայմաններում ենք: Այստեղ աբսուրդն այն է, որ վրացական համարանիշը նախատեսված է Վրաստանում վարելու համար, ՀՀ-ում վարելու համար պետք է ունենալ հայկական համարանիշներ», - նշեց նա:
Նա՝ անդրադառնալով Wildberries-ից գնումների հետ կապված տնտեսվարողների բողոքին, ասաց՝ հարցը այն մասով, որ կարող է կապված լինել ՊԵԿ-ի հետ, մենք անցած տարի լուծել ենք:
Նա նշեց, որ անցած տարի ՊԵԿ-ն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի մասով ոչ թե գործի ռեզիդենտության երկրի կանոնը, այլ սպառման երկրի կանոնը. «Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Wildberries-ը այս տարվանից առաջ հայ սպառողին ապրանք ներկրելուց ԱԱՀ չէր վճարում, իսկ այս տարվանից սկսած վճարում է: Այսինքն, մրցակցության վրա ազդեցությունը, որը կարող էր ունենալ հարկեր չվճարելու տեսքով, մենք անցած տարվանից դա ֆիքսել ենք: Ավելին, մենք հետևել ենք, որ որևէ առումով որևէ առավելություն չունենա այդ ընկերությունը և տարվա սկզբից վերլուծական աշխատանքներ ենք տարել և 3.2 մլրդ-ի վերականգնում ենք ունեցել բոլորովին վերջերս»,-ասաց ՊԵԿ նախագահը: