Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։
Նրանք պահանջում են, որ նախ Կառավարությունը վերանայի մաքսազերծման տոկոսները և 30 տոկոսից դարձնեն 10 տոկոս, երկրորդ՝ աջ ղեկով մեքենաների մասով զիջումներ անեն, որպեսզի կարողանան այդպես մաքսազերծել, քանի որ կան աջ ղեկով մեքենաներ, որոնց ղեկը չի կարող փոխվել աջից ձախ, երրորդ՝ երկարացնեն ժամանակահատվածը՝ գոնե 6 ամիս ժամկետով։
Նշենք, որ կառավարության նախորդ նիստում որոշում ընդունվեց, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է մաքսազերծվեն եւ դրա համար պետությունը որոշակի չափով սուբսիդավորում է: Մասնավորապես, մինչեւ 5 տարի տարիք ունեցող մեքենաների համար պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքի 30 տոկոսը, իսկ 5 տարի եւ ավելի տարիք ունեցող մեքենաների համար՝ 70 տոկոսը: Մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսատուրքի 30 տոկոսը: