կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 09:21
Քաղաքական

Պետք է փրկենք Մեղրին, որ ետ բերենք Շուշին. ՀՊՄՀ ամբիոնի վարիչ

Պետք է փրկենք Մեղրին, որ ետ բերենք Շուշին. ՀՊՄՀ ամբիոնի վարիչ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը գրում է.

«Սյունիքի և Մեղրիի ռազմավարական նշականությունը շատերն են դիպուկ բնորոշել (Նժդեհի բնորոշումներն առ այսօր անգերազանցելի են իրենց դիպուկությամբ): Վազգեն Սարգսյանն էլ ասել է. «Մի օր Մեղրին կպայթի Երևանի կենտրոնում»: Այսօր Մեղրին պայթեցրեց Հայաստանը: (Անշուշտ երկրի ղեկավարի հանդեպ օգտագործվող բառապաշարը վիրավորական է պետության համար, բոլորիս համար, բայց դա այլ քննարկման թեմա է):
Պետք է ամեն գնով կանխել Մեղրիի և ամբողջ Սյունիքի գլխին կախված վտանգը: Մենք դա չարեցինք Արցախում, պարտավոր ենք անել Սյունիքում, այլապես վաղը ստիպված ենք գլուխներս պատերով տալ Արարատյան դաշտավայրում, Երևանի և երևանցիների քթի տակ: Պետք է փրկենք Մեղրին, որ ետ բերենք Շուշին, պետք է ետ բերենք Շուշին, որ պահենք Մեղրին»: