Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-05-05 16:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի քիչ էլ ժողովրդի ճնշումն ավելանա, իշխանություններն ասելու են՝ Կարսը, Անին, Էրզրումն էլ պետք է հետ բերենք․ Իշխան Սաղաթելյան

Մի քիչ էլ որ ժողովրդի ճնշումն ավելանա, իշխանությունները ոչ միայն էլի ասելու են՝ Արցախը Հայաստան է և վերջ, այլ՝ Կարսը, Անին, Էրզրումն էլ պետք է րոպե առաջ հետ բերենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով իշխանությունների տրամագծորեն փոխված հռետորաբանությանը համազգային ակցիաների մեկնարկից հետո։

«Դա անում են ժողովրդական ճնշման տակ՝ փորձելով մթնոլորտը հանդարտեցնել, բայց ՀՀ գիտակից քաղաքացին հասկանում է, որ հերթական սուտն ու մանիպուլյացիան է՝ մարդը շատ հստակ հայտարարել է, թե երկիրն ինչ ճանապարհով է ուզում տանել, հետևաբար, նրան որևէ պարագայում, որևէ կերպ, որևէ ժամանակ պետք չէ հավատալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իրենք հույս ունեին, պարզաբանեց նա, որ այդ ամենը մարսելու են, մտածում էին, որ ժողովուրդն այլևս Արցախի համար դուրս չի գա։ Հիմա, տեսնելով ժողովրդական նման ընդվզումը, փորձում են ասել՝ սխալ եք հասկացել՝ մենք այդ ճանապարհով չենք գնում, բայց ամեն ինչ այնքան հստակ է՝ իրենք ապացուցել են իրենց որդեգրած գիծը։

Մանրամասն՝ տեսանյութում․