Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ Երկիրը 2023 թվականի ամռանն ապրել է ռեկորդային ամենաշոգ երեք ամիսը:
«Մեր մոլորակը հենց նոր եռման սեզոն է վերապրել՝ դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգ ամառը», - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն է մեջբերել կազմակերպությունը: Նա հիշեցրել է, որ աշխարհում սկսվել է կլիմայական ճգնաժամ, որը պահանջում է աշխուժացնել համատեղ ջանքերը։
Ըստ օդերևութաբանական կազմակերպության, անցած օգոստոսը 2023 թվականի հուլիսից հետո պատմության մեջ երկրորդ ամենաշոգ ամիսն էր: Copernicus ծառայության տվյալներով, օգոստոսին ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի, բարձրացել է ավելի քան 1,5 աստիճանով՝ համեմատած մինչարդյունաբերական շրջանի միջին ցուցանիշների հետ: Ընդհանուր առմամբ, 2023 թվականը երկրորդ ամենաշոգ տարին էր 2016 թվականից հետո:
Օգոստոսին է գրանցվել նաև համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ռեկորդային միջին ջերմաստիճանը՝ 20,98 աստիճան, ըստ Ցելսիուսի։