Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քարոզարշավից ընդհանուր առմամբ գոհ ենք։ Այս մասին «Հայաստան» դաշինքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և դաշինքի անունից գոհունակություն հայտնեց քաղաքացիներից՝ բարձր ընդունելության համար։
«Մենք քարոզարշավի համար երեք նպատակ ենք դրել։ Առաջինը՝ ծրագրի ներկայացուցմն է ժողովրդին։ Այն որոշ մասերով լրացումներ է պահանջում, որը կձևավորվի ընտրողների հետ հանդիպումներից հետո։ Երկրորդը ՝ ուզում էինք ներկայացնել մեր թիմը։ Այն ի սկզբանե անվանել ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը։ Կարծում եմ կարողացել ենք դա անել։ Երրորդը ՝ուզում էինք վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս (քննախոսություն), որը հաջողվեց։ Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ։ Հասարակությունը լսում է քաղաքական ծրագրեր և քննարկում երկրի ապագան»,-ասաց Սողոմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ նպատակ ունեին նաև, որ ժողովուրդը սկսեր թացն ու չորը տարբերել։
«Ուզում էինք մարդիկ գիտակցեին՝ այն մեղադրանքները,որոնք տարիներ շարունակ հնչել են և դաշինքի ղեկավարի, և այլ անդամների հասցեին, սին էին։ Այն մթնոլորտը,որը առկա է հանրահավաքների, հանդիպումների ընթացքում, որի աղբյուրը Հայաստան» դաշցնքն է, կարելի միայն գոհունակություն հայտնել»,- ասաց նա։
Մինչդեռ Սողոմոնյանի գնահատմամբ՝ իշխանական թևն անում է լրիվ հակառակը։
«Հոխորտանքների շարքը, մուրճի պատմությունը, «տեղական տուրիզմի զարգացումը», երբ քաղաքից մարդկանց վերցնում են և պտտում են հանրապետությունով մեկ, այդ ֆոնի վրա «Հայաստան» դաշինքին հաջողվեց տարանջատման դրսևորումներին հասնել, մարդիկ լավ հասկանում են ով-ով է»,- ավելացրեց նա։