Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 28-ին Էդվարդ Միրզոյանի անունը կրող Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացավ ԿՄ նախաձեռնությամբ իրականացվող «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Միջոցառումը հնարավորություն տվեց սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ 200 երեխաների անմիջականորեն առնչվել արվեստի հետ՝ լինելով ունկնդիրը համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի «Մոխրոտը» մյուզիքլի՝ Ք. Քուշնարյանի (տնօրեն՝ Էդգար Գյանջումյան) և Հ. Դանիելյանի (տնօրեն՝ Նաիրա Դիվանյան) անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Դավիթ Հակոբյան) մասնակցությամբ:
Այդ նախագծին իրենց աշխատանքներով մասնակցեցին նաև «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի (Ղեկավար՝ Սուսաննա Բուդաղյան) , ինչպես նաև Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի (բաժնի ղեկավար՝ Աննա Հարությունյան) սաները՝ ներկացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները:
Երրորդ փուլում նրանց միացան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի (տնօրեն՝ Հրեղեն Գասպարյան, դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավար՝ Արմինե Պողոսյան) սաները:
Երրորդ փուլում կազմակերպիչների որոշմամբ` Դիլիջանի ստեղծագործական տան ճաշարանի հարակից տարածքը բաժանվել էր առանձին մասերի, որոնցից յուրաքանչյուրում երեխաների հետ աշխատում էին համապատասխան մասնագետներն ու նախագծի պատասխանատուները: Մի հատվածում նկարում էին, մյուսում գորգագործությամբ զբաղվում, երրորդում հետաքրքիր արձանիկներ պատրաստում, և այդպես, շուրջ 6-7 առանձնամասեր, որտեղ փոքրիկներն անցկացրեցին հետաքրքիր ու ուսուցողական մի քանի ժամեր:
Երեխաների համար կազմակերպվել էր նաև մանկական համերգային ծրագիր` կոմպոզիտոր Նաիրա Դիվանյանի շնորհիվ: Իրենց կատարումներով հանդես եկան Ա. Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները (գեղ. ղեկավար և պարուսույց Արթուր Գրիգորյան), ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր՝ երգչուհի Դալիթան: Համերգը եզրափակվեց «Հույսի Նավակ» երգի կատարումով ու գեղեցիկ հրավառությամբ: