կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 22:47
Քաղաքական

ՀՅԴ-ն մեր ազգի հարստությունն է, մեր պատմության ամենաէական մասնիկներից մեկը. որքա՞ն է սազական մեր երկրի վարչապետին 130-ամյա կուսակցությանը բացիլ անվանել. Աբրահամ Գասպարյան

Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է, պետության ղեկավարը՝ տարբերվում է սովորական կուսակցականից, ՀԿ-աշխատակցից, վարորդից կամ լրագրողից...տարբերվում է իր մտածողության մասշտաբով, ռազմավարական խորության վերլուծությամբ…նա անկանոն ու չհաշվարկված քայլերի չի դիմում, ինչը կարող է իրեն թույլ տալ սովորական քաղաքական գործիչը, հռետորաբանությունը լինում է հնարավորինս զուսպ, հավասարակշռված, խոսքը՝ լսարան գրավող, բառերը՝ ընտրված ու որակյալ, ելույթները՝ տեղին: Այս մասին նշել է «Արմնյուզ» ՀԸ «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օգտագործած՝ ընդդիմախոսներին ուղղված «բացիլ» և «գերեզմանաքար» արտահայտություններին։

«Վարչապետն իր հրապարակային խոսքում անուշադիր է, գուցե այնքան է ծանրաբեռնված, որ չի զգում՝ երբ է բարկանում, պիտակավորում…բայց մարդկանց մի զգալի շերտ երկրում հակված չէ հալած յուղի տեղ ընդունել պետության ղեկավարի ամեն խոսքը կամ քայլը: Հիմա ինչ՝ եթե ձեզ ընդդիմանում են կամ կամայականություններին չեն ենթարկվում՝ ուրեմն՝ շնաբարո են, դուրսպրծուկ, կոռուպցիոներ, լափամանից օգտվողներ, նախկին ռեժիմի մնացորդներ, քաղաքական բացի՞լ»,- նշել է Գասպարյանը և հարց բարձրացրել, դիմելով իշխանությանը՝ դուք թագավորում եք նմա՞ն պետությունում, թե՞ միայն դուք ու ձեր օգտին քվեարկածներն են, որ արժանի են ապրելու մեր երկրում:

Գասպարյանն անդրադարձել է վարչապետի կողմից մասնավորապես ՀՅԴ-ի հասցեին հնչեցրած մտքերին․ «Որքա՞ն է սազական մեր երկրի վարչապետին 130-ամյա կուսակցության մասին այսպես խոսեր: ՀՅԴ-ն մեր ազգի հարստությունն է, մեր պատմության ամենաէական մասնիկներից մեկը, որքան էլ հակակրենք կամ համակրենք առանձին անհատների, ցույց տանք դաշնակցական գործիչների սխալները, դրանք համարենք աններելի: Դաշնակցությունն ու ընդհանրապես՝ մեր ավանդական կուսակցությունները մեր հարստությունն են, մեր պատմությունն են, ներկան ու վստահ եմ՝ ապագան:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: