Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուրբաթ՝ 19։00-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքն է Հանրապետության հրապարակում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մամուլի ասուլիսում:
Նա վստահեցրեց, որ քարոզարշավից գոհ են։
«Որպես նախագահ Քոչարյանի ներկայացուցիչ՝ ուզում եմ փոխանցել իմ գոհունակությունը այն ընդունելությունից, որին արժանացել են դաշինքի ղեկավարը և ներկայացուցիչները տարբեր մարզերում»,-ասաց նա։
Վիկտոր Սողոմոնյանը դաշինքի և նախագահ Քոչարյանի անունից ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում չեն հասցրել հանդիպել, խոսել, ծրագրերը ներկայացնել։
Նա նշեց, որ իրենց թիմը պայմանականորեն անվանել են «Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը»։
«Կարծում եմ, կարողացել ենք դա անել։ Երեկ երեկոյան ծանոթացա մոնիթորինգներին և հասկացա, որ մեր թիմի բոլոր ներկայացուցիչները այս կամ այն ինտենսիվությամբ ներկայացել են հանրությանը, ստացել են դրական արձագանքներ և այդ ներկայացումը շարունակվում է»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա ընդգծեց, որ իրենք ուզում էին ՀՀ հանրությանը վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրսը, որը, կարծում է, միանշանակ հաջողվել է։
«Իշխանական թիմի բոլորովին հակառակ ուղղության քարոզչության ֆոնի վրա այդ նպատակը դրված էր, և մենք այդ նպատակին հասել ենք․ քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ՝ մեր հանրությունը լսում է ոչ թե աբսուրդներ, անեծներ, այլև քաղաքական ծրագրեր»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․