Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի մարտը դիտարկումների ամբողջ պատմության մեջ դարձավ ամենատաքը՝ 10 ամիս անընդմեջ ջերմաստիճանի նոր ռեկորդ գրանցելով։
Կլիմայի փոփոխության եվրոպական Copernicus ծառայության տվյալներով՝ անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը։
Ըստ Reuters-ի՝ 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի մարտը գլոբալ միջին ջերմաստիճանը 1,58 աստիճանով բարձր է եղել նախաարդյունաբերական շրջանի՝ 1850-1900 թվականների միջին ջերմաստիճանից։
Copernicus-ի փոխտնօրեն Սամանտա Բըրջեսը նշել է, որ ամսեամիս արված գրառումներն իսկապես ցույց են տալիս, որ Երկրագնդի կլիման արագ փոխվում է:
2023 թվականն արդեն դարձել է մոլորակի ամենաշոգ տարին, կլիմայի փոփոխությունը Վենեսուելայում հանգեցրել է ռեկորդային թվով անտառային հրդեհների, իսկ Հարավային Աֆրիկայում՝ երաշտի։
Ըստ Copernicus-ի՝ տապի հիմնական պատճառը եղել են ջերմոցային գազերի արտանետումները։ Կլիմայագետ Ֆրիդերիկա Օտտոն հայտարարել է, որ գազային արտանետումները չկրճատելու անընդունակությունը պատճառ կդառնա մոլորակի հետագա տաքացմանը, ինչը կհանգեցնի ավելի սաստիկ երաշտի, հրդեհների, անոմալ տաքացման և հորդառատ անձրևների: