Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն, հասարակական գործիչ, մտավորական Արա Նախշքարյանը գրում է.
«Ես երեւանցի չեմ։ Հետեւաբար առաջին հենց պահից կարող եք ասել, որ իրավունք չունեմ քիթս խոթելու մի տեղ, որտեղ ես իրավունք չունեմ։ Այո, չունեմ իրավունք, բայց, հո պարտավորություն էլ ունե՞մ։ Պարբերաբար լինում եմ իմ մայրաքաղաքում։ Ուսանողական տարիներիս քաղաքն է, Հայրենիքիս ու հայրենակիցներիս ՍՐՏԻ ՔԱՂԱՔԸ ու հենց դրա համար է, որ մտածում եմ այդ քաղաքի վաղվա մասին։ Դրա համար էլ չե՛մ ուզում, որ երեւանցին սխալվի։
Քարոզարշավը ընթացքի մեջ է, ու հերթական խոստումների շարքը շարունակվում է։ Մնում է զատել՝ ճիշտն ու սխալը, լավն ու վատը, բայց դրա ժամանակը չկա, հիմա պետք է լսել ներքին ձայնին ու վստահել։
Քվեաթերթիկի վրա N 14 տողը զբաղեցնում է «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքն իմ ընկերների գլխավորությամբ։ Հետեւաբար, երեւանցի ու Երեւանի գրանցում եւ քվեարկելու իրավունք ունեցող բոլոր բարեկամներիս, ազգականներիս, ընկերներիս ու ծանոթ այն մարդանց ովքեր հավատում ու վստահում են ինձ եւ ծանոթ են իմ ազգային սկզբունքայնությանը, խնդրում եւ պահանջում եմ. 2023 թվականի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ին, ԲՈԼՈՐԴ ԳՆԱՑԵՔ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ ԵՎ ՁԵՐ ՔՎԵՆ ՏՎԵՔ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին։ Հաշվեք, որ ինձ եք վստահել Ձեր ձայնը»։