կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 12:46
Հասարակություն

Ճիշտն ասա` բժի՞շկ, թե՞ նախարար ես ուզում դառնալ. Աշոտյանն այցելեց քննակենտրոն

Այսօր դիմորդները քննություն են հանձնում «Ֆիզիկա» առարկայից: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոն` դիմորդների հետ զրուցելու, նրանց դժգոհություններն ու առաջարկները լսելու:

Նախարարը նախ զրուցեց դիմորդների հետ` նրանց տրամադրվածությունն իմանալու համար: Դիմորդներից մեկը նշեց, որ ցանկանում է բժշկական համալսարան ընդունվել: «Ճիշտն ասա` նախարա՞ր, թե՞ բժիշկ ես ուզում դառնալ»` նախարարի հարցին դիմորդը պատասխանեց, թե` բժիշկ, իսկ Աշոտյանը «զգուշացրեց». «Տես, հա, եթե նախարար ուզես, ուրեմն առողջապահությունն ընտրիր, կրթությունը զբաղված է»:

Դիմորդներից մեկ ուրիշը հիշեցրեց նախարարին, որ Վերջին զանգի արարողության ժամանակ նախարարը գրել էր իր շապիկի վրա և լուսանկարվել հետը: «Այդ նկարները որտեղի՞ց վերցնեմ»,- հետաքրքրվեց նա:

Նախարարը զրուցեց նաև դիմորդների ծնողների հետ, որոնցից մեկն ասաց, թե` տեսնես կգա՞ մի օր, որ մեծ էկրանով դրսում ցուցադրվի քննության ողջ ընթացքը: Ի պատասխան` նախարարն ասաց, թե` տեսնես կգա՞ մի օր, որ ծնողներն այլևս դիմորդի հետ չգնան քննության: «Հասկանում եմ` դուք էլ եք հուզվում, բայց պետք է ասեմ նաև, որ տարեցտարի դրսում սպասող մարդկանց թիվը պակասում է»,- հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում: