|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է.
«Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի, լայնախոհ մտավորականի եւ արհեստավարժ դիվանագետի: Վահան Հովհաննիսյան մարդու, քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ շփվել են նրա հետ: Վշտակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը»: