կարևոր
5290 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-07 09:52
Քաղաքական

Երբ զորավոր է ոչինչը, իսկ մի ողջ ազգ մտավորականի խոսքի է սպասում. քանդակագործի արձագանքը

Երբ զորավոր է ոչինչը, իսկ մի ողջ ազգ մտավորականի խոսքի է սպասում. քանդակագործի արձագանքը

Քանդակագործ Արթուր Գևորգյանն արձագանքել է Վահան Արծրունու նախաձեռնած և Ռուբեն Բաբայանի մասնակցությամբ քննարկմանը, որը կրում է «Զրույց ոչնչի մասին» խորագիրը։

«Դե, ի՞նչ։ Ուրեմն միայն հոգնակիով!

Թերևս մեզ պակասում էր ոչինչի մասին զրույցը։

Մարդիկ, որոնք բոլոր իշխանությունների օրոք եղել են առաջին, պետական աջակցություն ստացողները, ովքեր միշտ խոսել են ի փրկություն սոցիալական արդարության ու համաչափության, բայց վերցրել են զամբյուղից հնարավոր ամենաշատը։

Մարդիկ, որոնք արևմուտքի համար արևմտամետ են ու ազատական, մնացածի համար մնացածական։

Կոնկրետ մարդիկ, ովքեր տարիներ ի վեր խոսել են խաղաղությունից ու պատերազմից հետո չեն վարանել հանդիպել թշնամու հետ, քանի որ խոսալու թեմա են ունեցել և այդ թեման ոչինչն է եղել։

Մարդիկ, որոնք ոչ մեկին չեն թողել առաջ շարժվել, քանի որ ոչնչից խոսելու արժանապատիվ իրավունքը բացառապես իրենցն է եղել։

Մարդիկ, որոնք երկրի, պետության համար ճակատագրական պահին ասելու բան չեն ունեցել և հիմա էլ, երբ աշխարհը լուռ է եկել էլի ոչինչի մասին են խոսելու։

Թե էնտեղ հայ ազգ, գիտահետազոտական, միտահետազոտականը կսպասեն։

Ու սա գլխավոր խնդիրը չէ!

Խնդիրն այլ տեղ է, որ մի ողջ ազգ մտավորականի խոսքի է սպասում։ Ավելի շուտ ոչնչից խոսացողներից սպասում է այլ բան կամ որ ինչ-որ բանից խոսեն ու թիրախ սարքած գնում-գալիս գոնգին են խփում, որ ձեն գա։ Չի գալու, քանի որ մինչև հիմա թեման ոչինչն է եղել, համար դիրքը, խաղաղությունը, համայն մարդկությունը կսպասեն։

Ցավն էս ամբողջը չէ։ Ոչնչից կարող է խոսալ ցանկացած մեկը։

Իսկ հիմա, երբ մեր ոչինչը ոչնչացված է ու կողքը ոչինչ չի մնացել, էն լրիվ դատարկ ոչինչից խոսալ կարող են միայն մտավորականները։ Կպատահի։

Հավաքական, ներքին ցանկությունը, որ բոցաշունչ ճառ կլսենք, իզուր է, քանի որ ներքաշված ենք մի իրականության մեջ, երբ ոչինչը զորավոր է։

Ինչո՞ւ հոգնակի, որովհետև մտավորականներ բառի տակ մեկ չէ, երկուսը չէ, տասը չեն, որ ոչնչից խոսելով` օր են մթնեցնում»։