Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ՀԱԿ 4 ակտիվիստների դատավարությունը:
Մինչեւ դատական նիստի մեկնարկը Տիգրան Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն լավ է զգում, այս ամենին լուրջ չի վերաբերվում, քանի որ ամեն ինչ ի սկզբանե շոու է եղել: Նա նշեց, որ իրենց փոխարեն նստած պետք է լինեին ոստիկանները, իսկ իրենք` որպես վկա, պետք է լինեին դատարանի դահլիճում:
Դատարանում այսուհետ ՀԱԿ ակտիվիստների շահերը կպաշտպանի Մուշեղ Շուշանյանը, ով հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարանից խնդրելով փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` կալանքը, եւ նրան ազատ արձակել: Միջնորդությունը, սակայն, մերժեց, խափանման միջոցը մնաց նույնը:
«Այնքան ուրախացել էի, երբ իմացել էի, որ հայ կին է քննելու գործը: Ճիշտն ասած` ուզում էի ծաղիկներով գալ: Մենք շատ ճիշտ ենք անում, որ հայ կնոջ մոր տեսակը պահպանելու համար պայքարում ենք, ամեն ինչ անում ենք, որ դուք կապված չլինեք որեւէ հանգամանքից: Ես ամեն դեպքում դեռ հիասթափված չեմ»,- միջնորդությունը մերժելուց հետո հայտարարեց Տիգրան Առաքելյանը:
Նշենք, որ մինչ ընթանում էր դատավարությունը, դրսում՝ դատարանի առջեւ, ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների, բողոքի ակցիա են իրականացնում տասնյակ քաղաքացիներ: