կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 13:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի արածների արմատները բուսնում են Լևոն Տեր-Պետրոսյանի բազկաթոռի տակից․ Գրիգոր Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը ոչինչ է, նա քաղաքական ավանտյուրիստ է, գործիք է, Փաշինյանի արածների արմատները բուսնում են Լևոն Տեր-Պետրոսյանի բազկաթոռի տակից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը մամուլի ասուլիսում։

«Նիկոլին օգտագործել են կեղտոտ գործը անելու համար, որ «դավաճանի» խարանը դաջվի նրա թիմի ճակատին»,-ասաց նա։

Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ հարգում է ՀՀ առաջին նախագահի կեցվածքը, որը բացահայտ ասում է բաներ, որոնք կարելի հակահայկական, հակապետական գնահատել։

«Ցանկացած սրիկայության անունը դնում են քաղաքական պրագմատիզմ, այնինչ դա քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, սովորական նենգություն է»,-ասաց նա։

Գրիգոր Գրիգորյանը նման մոտեցմանը կտրականապես դեմ է, երբ հարցը վերաբերում է երկրի լինել-չլինելուն։ Նա համարում է, որ հաղթանակած է ոչ թե առաջին նախագահը, այլ մեր բանակը, իսկ հաղթանակած նախագահը, նրա համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանն է։

«Տեր-Պետրոսյանի ակտիվությունը բացատրում եմ երկու գործոնով․ առաջին հերթին հող է նախապատրաստում իր հետագա մանյովրների համար, եթե լինեն ընտրություններ։ Նա իր ելույթներն անում է՝ հետագայում հղում կատարելու համար։ Մոտակա ընտրություններին Նիկոլը արդեն քաղաքական առումով դիակ է, ֆիզիկական առումով՝ իր օտարերկրյա տերերը կորոշեն այն պահից, երբ ինքը հասկանա, որ իրեն մեկանգամյա օգտագործման իրի պես օգտագործել են և փորձում են նետել, իրեն մի ուրիշ կողմ է գցելու, ինչը թույլ չեն տալու»,-ասաց նա։

Գրիգոր Գրիգորյանը պատկերավոր համեմամտեց՝ եթե սատանայի հետ պարում ես, պիտի երաժշտությունը լսես, Փաշինյանը  երաժշտությունը չի լսում։

Նա համարում է, որ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ադրբեջանանպաստ ելույթներ է ունենում, քանի որ այդ կերպ մեսիջ է ուղղում իր գործընկերներին Ադրբեջանում․ «Ասում է՝ տղե՛րք, պայմանավորվածությունը ուժի մեջ է, ամեն ինչ վերահսողության տալ եմ պահում՝ ես ստորագրելու եմ։ Նա այնքան կարմիր գծեր է հատել, որ նրա թիմակիցները հասկանում են՝ ցանկացած դավաճանության կգնա հանուն անվտանգության երաշխիքների»։

Մանրամասն՝ տեսանյութում․