Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայրաքաղաքային քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը, լինելով փոխքաղաքապետ, արդեն դե ֆակտո ստանձնել է բաղձալի պաշտոնը, վերջին շրջանում, կարծես թե, էլ առաջվանը չէ: Եթե առաջ, որտեղ կարմիր ժապավեն ու կարմիր գորգ կար, այնտեղ հայտնվում էր Ավինյանն ու փիառվում, հիմա դադար է վերցրել: Թե ինչո՞վ է պայմանավորված, այն էլ, երբ Երեւանի ավագանու ընտրությունները սարերի հետեւում չէ, մերձիշխանական կուլիսներում երկու վարկած է շրջանառվում:
Ավինյանական շրջանակները պնդում են, որ «շեֆը արխային է ընկել», քանի որ ունի ոչ միայն իշխանության աջակցությունը, այլ իշխանությանը դեմ հանդես եկող որոշ խմբերի, որոնք դեռ հույսեր են կապում, թե հենց Տիգրան Ավինյանն է մի «գեղեցիկ» օր դառնալու Նիկոլ Փաշինյանին փոխարինող այլընտրանքային վարչապետը կամ այլ կերպ ասած՝ իշխանական բուրգը հենց նա է քանդելու ներսից, երբ դրա համար պարարտ հող նախապատրաստվի: Էլ չասենք, որ անկախ Նիկոլ Փաշինյանից եւ իր թիմակիցներից, Ավինյան Տիգրանի համար «աբռաշատ են եղել» որոշ թաղային հեղինակություններ:
Ոմանք նույնիսկ վստահ են, թե Տիգրան Ավինյանը կարող է անգամ տապալել ընտրությունները, ինչի համար նրան որպես զսպաշապիկ կարգեցին ԱԻՆ նախարար Արմեն Փամբուկչյանին, որը լինելու է ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարը:
Այս ֆոնին մարգարեական է դառնում «Իրավունք TV»-ի եթերում ազատամարտիկ Նարե Սոսեի հնչեցրած միտքը, թե համոզված է, որ Տիգրան Ավինյանն է ընտրվելու: «Ժամանակին Այվազովսկին կնախանձեր Տիգրան Մուկուչյանի նկարչությանը, հիմա ավելի «բեթարն» է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Այնպես որ, ընտրության արդյունքները նկարելու են, Ավինյան Տիկոյի մորուքը նիսյա չեն խուզել: Խոսքս հիշեք»,-ընդգծել էր նա:
Իսկ նիկոլականների շրջանակներում բոլորովին այլ ենթատեքստ են տեսնում Տիգրան Ավինյանի պասիվացման մեջ: Վերջինս գրեթե 10 օր առաջ հաղորդագրություն էր հրապարակել, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկելի է քաղաքային բարեփոխումների հետ կապված հարցեր:
Քննարկումների առանցքն էլ եղել է Երեւանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելը՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն:
Այն, որ նման հարցերը նախ ամերիկյան դեսպանատան հետ է քննարկվում, դեռ դնենք մի կողմ, սակայն հատկանշական է այն, որ նույնաբովանդակ հաղորդագրություն այդպես էլ տեղ չգտավ ՀՀում ԱՄՆ դեսպանության ո՛չ պաշտոնական ֆեյսբուքյան էջում, ո՛չ առավելեւս կայքում:
Մինչդեռ Ավինյանը վստահաբար նշել էր, թե դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին ընդգծել է, որ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին: Ըստ որոշակի ենթադրությունների` Ավինյանին այս երպ դեսպանատունը փորձել է հասկացնել, որ «դաբռոյի» հետեւից գալու ժամանակը չէր, իսկ քաղաքապետի նաեւ իրենց սրտի թեկնածուն դառնալու համար պետք է հաղթահարել «քաստինգը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում